
Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը շնորհավորել է դեսպան Իվան Վոլինկինին եւ դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացման գործում՝ ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման: