Սաակաշվիլին Ալիեվին պատմական դեմք է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վրաստանի համար պատմական դեմք է:  Սաակաշվիլին նման հայտարարությամբ հանդես է եկել երեկ` Ադրբեջանի եւ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարների հետ հանդիպման ժամանակ:Սաակաշվիլին խոսել է նաեւ տարածաշրջանային զարգացման գործում Ադրբեջանի ունեցած հատուկ դերի մասին եւ բարձր գնահատել վրաց-ադրբեջանական հարաբերությունները:Հանդիպմանը կողմերը հիմնականում  քննարկել են տնտեսական հարբերությունների էլ ավելի զարգացման հեռանկարները: 




Լրահոս