ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ` ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն առաջիկայում դառնալու է Ազգային Ժողովի պատգամավոր: Նա խորհրդարան է գալու ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, ո’չ հերքեց, ո’չ էլ հաստատեց այս լուրը: Մեզ հետ զրույցում նա ասաց, թե ՀՀԿ-ում համամասնական ցուցակի վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել: «Որեւէ խոսակցություն, որեւէ առաջարկներ, որեւէ քննարկումներ չկան: Նման բան չի քննարկվել, այդ խնդիրը չկա»,-ասաց Գալուստ Սահակյանը: Սակայն մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Մանվել Գրիգորյանը լինելու է ՀՀԿ-ի «թարմացված ընտրացուցակի» անցողիկ համարներից մեկում: Որոշումն արդեն  կայացված է, եւ առաջին «մեսիջը» կհնչի փետրվարի 18-ին կայանալիք ԵԿՄ 9-րդ համագումարի օրը:




Լրահոս