ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշել է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի «սիրտը շահել»` ավելի ամրացնելով նրա դիրքերը: Սկանդալային պատմության հետեւանքով աշխատանքից ազատված Գագիկ Բեգլարյանի եղբոր սանիկի` ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն օրերս կնշանակվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Թեեւ երեկ լուրը հրապարակեց նաեւ news.am-ը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց այն ճշտել ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանից, որը ո’չ հերքեց, ո’չ էլ հաստատեց եղբոր՝ թաղապետ դառնալու մասին խոսակցությունները: «Ես տեղյակ չեմ»,-ասաց կրկին պատգամավոր դառնալու հավակնություններ ունեցող Ռ.Սադոյանն ու պատճառաբանելով իր զբաղվածությունը` անջատեց հեռախոսը: Մեր տեղեկությունների համաձայն` ՀՀԿ անդամ Արթուր Սադոյանը զբաղվում է շինարարական բիզնեսով, ինչն անհամատեղելի է «համայնքապետի» պաշտոնի հետ:




Լրահոս