
Հեռուստահաղորոդումներ ընտրելիս երևանցիների ճաշակը բազմազանությամբ աչքի չի ընկնում:
Armlur.am-ի հարցումներից պարզ դարձավ, որ երիտասարդները հիմնականում նախընտրում են զվարճալի, ժամանցային հաղորդումներ, իսկ միջին սերունդը նախապատվությունը տալիս է լրատվական ծրագրերին:
Հետաքրքիր է, որ սերիալների բումն անցյալ կարելի է համարել, քանի որ նման կինոշարքերի երկրպագուներ ոչ միայն չգտնվեցին, այլև մարդիկ ընդգծված կերպով նշում էին, որ հատկապես սերիալներ չեն դիտում:
Ի դեպ, հեռուստաալիքների նախընտրությունների հարցում նույնպես աչքի զառնող տարբերություններ չկային:
Թեև Հայաստանում գործում է ավելի քան 15 հեռուստաընկերություն, բայց լսարանը բաշխված է հիմնականում երեք-չորս ընկերությունների միջև:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան, Աշոտ Գաբրիելայն