ՍԵՐՈԲԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երեւանի Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ տեղափոխված, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին ի վերջո վիրահատել են, իսկ երեկ արդեն տեղափոխել են հիվանդասենյակ: «Ժողովուրդ»-ը զրուցեց հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի հետ, ով ասաց, թե Տեր-Պողոսյանի վիրահատության թույլտվությունը բժիշկները ստացել են նրա տիկնոջից` Մադլեն Թաշճյանից: «Վիրահատությունն ընթացել է նորմալ, հիվանդի վիճակը բավարար է, համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը»,-նշեց Մելքոնյանը: Հիշեցնենք, որ աղիքային քաղցկեղով տառապող Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էր վիրահատվել:




Լրահոս