ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը մինչեւ շաբաթվա վերջ հիվանդանոցից դուրս է գրվելու: Նշենք, որ Կոստանյանը շուրջ 10 օր է, ինչ գտնվում է «Նաիրի»  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է: Ըստ մեր զրուցակցի` զինդատախազի մոտ ընդամենը արյան ճնշման տատանումներ են եղել, պարզապես հարազատները որոշել են հիվանդասենյակ չտեղափոխել, որպեսզի ավելի արագ կազդուրվի: Դրա համար էլ Կոստանյանը վերակենդանացման բաժանմունքից միանգամից կտեղափոխվի տուն:




Լրահոս