ԿՐԿԻՆ ԳՆԱՑ ՄՈՍԿՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երկուշաբթի Մոսկվա է մեկնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, Ծառուկյանը Մոսկվա է մեկնել կոալիցիոն վերջին նիստից հետո, երբ որոշում կայացվեց, որ կոալիցիոն կուսակցություններն ԱԺ ընտրություններին մասնակցելու են առանձին: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունները՝ ասելով, որ Ծառուկյանն այս պահին արտերկրում է, բայց թե կոնկրետ որտեղ, գերադասեց լռել: Գալստյանը նաեւ չմանրամասնեց Ծառուկյանի՝ արտերկրում գտնվելու պատճառները:




Լրահոս