ԱՅՍՕՐ ԿՍԿՍՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հարցերի մըշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենան լսումներ՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախագծի վերաբերյալ: Այս գաղափարին իր աջակցությունն է հայտնել նաեւ Հայ ազգային կոնգրեսը: Ավելին, Կոնգրեսի ներկայացուցիչները՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ, մասնակցելու են այս լսումներին: Հիշեցնենք նաեւ, որ համամասնական ընտրակարգի անցնելուն կողմնակից է նաեւ կոալիցիոն ԲՀԿ-ն, որն էլ միացել էր լսումներ անցկացնելու վերաբերյալ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանը: Իսկ արդեն փետրվարի 28-ին՝ ԱԺ քառօրյայի երկրորդ օրը, արտահերթ կարգով քննարկման ու քվեարկության կդրվի ԸՕ փոփոխությունների այս նախագիծը:




Լրահոս