Երեկ Երեւանի ավագանու նիստի ժամանակ հավանություն է տրվել Երեւանում աղբահանության վճարների 10 տոկոսը որպես խրախուսում` նվիրատվության ձեւով հատկացնել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին: Երեւանի ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երեւանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին: Նախագիծը հիմնավորվում է Երեւան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N 359-Ն որոշմամբ, ըստ որի` մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար կատարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաեւ այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները վերապահվել են Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին: Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից:
«ՓԵՇՔԵՇ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ