ՖՐԻՑԸ ՍՊԱՆԵԼ Է ՎԱՐՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դիմիտրովի փողոցի 55 տան հյուրասենյակում հանկարծամահ է եղել 53-ամյա Ալբերտ Մարտիրոսյանը: Էրեբունու բաժնի օպերատիվ-քննչական խմբի ձեռնարկած  միջոցառումների արդյունքում Մարտիրոսյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն փողոցի բնակիչ, նախկինում 3 անգամ դատված Ֆրից մականունով Արթուր Խաչատրյանը: Ըստ նախաքննության` Ֆրիցը տաքսու վարորդին սպանել է փետրվարի 10-ին` ժ. 19:00-ի սահմաններում, Ա.Մարտիրոսյանի տանը ծագած վիճաբանության եւ ծեծի արդյունքում: Քննիչի որոշմամբ Ա.Խաչատրյանը ձերբակալվել է: Նրան առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով` դիտավորյալ սպանություն:

Ն. Խ




Լրահոս