ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՂԱՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ամենաթանկարժեք քաղաքների վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է գրավել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքը, իսկ նախկին առաջատար Տոկիոն այս անգամ երկրորդն է: Տասնյակում ընդգրկված քաղաքների մեծամասնությունը ճապոնական, շվեյցարական եւ ավստրալական քաղաքներ են: Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում է Ժնեւը, չորրորդում` Օսական, իսկ հնգյակը եզրափակում է Օսլոն: Տասնյակի մեջ ընդգրկված են նաեւ Փարիզը, Սիդնեյը, Մելբուռնը, Սինգապուրը եւ Ֆրանկֆուրտը: Աղյուսակը կազմելիս վերլուծվել են քաղաքների 160 մթերքների եւ ծառայությունների տվյալներ, ինչպիսիք են հացը, բրինձը եւ բենզինը:




Լրահոս