Ադրբեջանի և ԵՄ-ը ստորագրվել են գործընկերության և համագործակցության մասին արձանագրություն: Այն վերաբերում է ԵՄ ծրագրերին Ադրբեջանի մասնակցության ընդանուր սկզբունքներին:
Ինչպես տեղեկացնում է АПА-ն, փաստաթուղթը ստորագրվել է հունիսի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվևրահանձաժողովի նախագահ Ժոզե Մանուելա Բարոզուի` ընդլայնված կազմով հանդիպման ավարտին: Հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Մալենա Մարդը, ԵՄ Խորհրդու նախագահող երկիր հանդիսացող Հունաստանի կողմից Ադրբեջանում այդ երկրի դեսպան Դիմիտրոս Ցոունգասը, ԵՄ-ում Ադրբեջանի ներչկայացուցչության ղեկավար Ֆուադ Իսկենդերովը:
Ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձաժողովի նախագահ Ժոզե Մանուելա Բարոզուն հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: