Փակ եվ դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարի 18-ի` ժամը 09.00-ի դրությամբ կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ: Ինչպես ին հայտնեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Սաստիկ բուքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Թալին-Մարալիկ եւ Արագած-Արթիկ ճանապարհահատվածները: Բուք է նաեւ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին: Կոտայքի մարզի եւ Ալավերդու տարածաշրջանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց: Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը: 




Լրահոս