Հարավային Աֆրիկայում յուրօրինակ երկնագույն ադամանդ են գտել, որի քաշն է 122,5 կարատ:
Թանկարժեք քարը հայտնաբերվել է Կուլլինան հանքում, Պրետտորիայի հյուսիս-արևելքում:
Ոսկերիչների գնահատմամբ, նրա արժեքը կարող է գերազանցել 507 կարատանոց ամենաթանկարժեք չմշակված ալմաստի ռեկորդը: 2010թ,-ին այն վաճառվել էր 35 մլն դոլարով:
Ինչպես նշում է Reuters-ը, այս ողջ ժամանակի ընթացքում ընդամենը 4 երկնագույն ադամանդ է գտնվել, որոնց քաշը գերազանցել է 100 կարատը: Երկնագույն ադամանդները դրանց ամենաթանկարժեք և հազվագյուտ տեսակն են, իսկ Կուլլինան հանքը համարվում է այդ ադամանդների ամենահայտնի արտադրողը: