Վրաստանի ընտրատեղամասերից մեկում կոտրել են քվեատուփը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում այսօր տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և, ինչպես արդեն հայտնի է,  այն անցնում է բազմաթիվ ընտրախախտումների դեպքերով:

Ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերից մեկում պատռել են ընտրացուցակը և կոտրել  քվեատուփը:  Ինչպես հայտնում է Նովոստի Գրուզիան` ընտրատեղամաս է ներխուժել  մի կին, ով պատռել է ընտրացուցակը, ընտրական փաստաթղթերը, կոտրել է քվեատուփը: Ոստիկանությունը փորձել է հանգստացնել կնոջը, բայց անօգուտ:

Ավելի ուշ պարզվել է, որ այդ կինը 2012թ.-ին անհետ կորած Գոգիտա Աբդուլաձեի մայրն է:




Լրահոս