![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/turk.jpg)
Ստամբուլում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել, որին մասնակցել են ՀՀ քաղաքացի ու մի քանի անհայտ անձինք: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Ծեծկռտուքի արդյունքում ՀՀ քաղաքացի Համբարձում Հարությունյանը մահացել է: Դանակի հարվածներ են ստացել նրա 11-ամյա որդին, 30-ամյա ընկերն ու ևս մեկ ՀՀ քաղաքացի:
Ծեծկռտուքի մնացած մասնակիցները փախուստի են դիմել դեպքի վայրից: Հայտնի է, որ Հարությունյանի ընտանիքն ապրել է Թուրքիայում՝ չունենալով թույլտվություն: