Բելառուսցի ծանր քաշային կարգի մարզիկ Անդրեյ Օրլովսկին բարեհաջող կերպով վերադարձել է UFC (Ultimate Fighting Championship)և հաղթանակ է տարել ամերիկացի Բրենդան Շաուբի նկատմամբ` UFC 174-ի շրջանակներում :
Մարտի երկու ռաունդներն անցան գրեթե հավասար պայմաններում, ապա Շաուբին հաջողվեց իր օգտին թեյկդաուն գրանցել, իսկ ժյուրիի կարծիքն ի վերջո կիսվել է:
Ինչպես արդեն հայտնել էինք, նա անհամբերությամբ էր սպասում այս մարտին, քանի որ ցանկանում էր ապացուցել իր լավագույն լինելը: