Ադրբեջանն իր զինվորի մահը «գցում է հայերի վրա». Ա. Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ադրբեջանական «ԱՆՍ» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, լուր էր տարածել, թե ադրբեջանական բանակը հերթական կորուստն է կրել հայ-ադրբեջանական շփման գծում:

Գործակալության խոսքերով` «հայկական կողմի արձակած» գնդակից սպանվել է զինված ուժերի զինծառայող Քերիմով Սամանդար Ֆազիլ Օղլուն։ 

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի ծառայության պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայերի կողմից հրադադարի ռեժիմի խախտում չի եղել:

«Մենք չենք կարող հաստատել, որ դա մեր կրակից է եղել: Դա կարող է լինել նրանց ներքին մշակած մոտեցումը, ինչը իրենք կգցեն մեզ վրա»,- պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս