Ցրտերի պատճառով Նոյեմբերյան քաղաքում բազմաթիվ առանձնատների ջրի հաշվիչներ շարքից դուրս են եկել: Սահմանված կարգով խմելու ջրի հաշվիչները պետք է լինեն դիտահորերում, սակայն շատ դեպքերում դրանք տեղադրված են դրսում, բացօթյա: Թեեւ Նոյեմբերյանում վերջին մի քանի տարում ջրամատակարարումը բարելավվել է, սակայն ներքին ցանցում քիչ չեն վթարները: Դրանք վերացնելու համար չեն հերիքում մարդկային, տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսները: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոյեմբերյան» ենթատեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանը, պատասխանելով խմելու ջրագծի ներքին ցանցում վթարների ուշ վերացման վերաբերյալ ավագանու անդամների հարցին, ասաց, որ Նոյեմբերյանից 57 կմ հեռավորությամբ գտնվող Գիժսար տեղամասից Բերդավանի խորքային հորերից պոմպերի միջոցով Նոյեմբերյանին ջուր մատակարարելու համար մեծ ծախսեր են կատարում, սակայն ջրի սակագինը շատ էժան է. «Խանութում վաճառվող 1 լիտր հանքային ջուրն ավելի թանկ է, քան մեր մատակարարած 1 տոննա ջուրը»,-նշեց պաշտոնյան:
Հավելենք, որ Նոյեմբերյանում 1 խորանարդ մետր ջրի սակագինը 179 դրամ է:
ՋՈՒՐԸ` «ՋՐԻ ԳՆՈՎ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ