Այսօր ԱԺ ոչ իշխանական ուժեր ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի հանդիպմանը, բացի կենսաթոշակային համակարգում առկա խնդիրներից քննարկվել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի և գազի հանձնաժողովներում ստեղծված իրավիճակը:
«Էլեկտրաէներգիայի գների բաձրացումը ոչնչով պայմանավորված չէ: Սա փորձ է` կուտակված պարտքերի բեռը տեղափոխել սովորական ժողովրդի ուսերի վրա: Մենք որոշեցինք հանդես գալ համատեղ հայտարարությամբ», – նշեց նա:
Զուրաբյանի խոսքով` գազի հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը և հունիսի վերջին հանդես գար առնվազն միջանկյալ եզրակացությամբ:
«Սակայն մեծամասնության կողմից մի անհասկանալի դիմադրություն է ստեղծվել և այնպես են անում, որ այդ եզրակացությունը չլինի: Մենք մշակեցինք համատեղ գործողությունների ծրագիր, որի իմաստն այն է, որ մենք պետք է գազի հանձնաժողովի մեծամասնությանը պարտադրենք, որ իրենք կատարեն որոշումը և գոնե հունիսին հանդես գան միջանկյալ եզրակացությամբ: Եթե չհաջողվի և մեծամասնությունը տապալի իր իսկ որոշումը, ուրեմն քառյակը հանդես կգա սեփական եզրակացությամբ», – հայտարարեց Զուրաբյանը:
Նշենք, որ վաղը խորհրդարանում տեղի կունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումներ և գազի հանձնաժողովի հերթական նիստը: