
Երևանի Քանաքեռ-Զեյթուն շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ԲՀԿ-ն դարձյալ պատգամավորի թեկնածու կառաջադրի Աժ պատգամավոր Աշոտ Տոնոյանին (Տոնուս), ով 2007թ. խորհրդարանական ընտրություններում պատգամավոր էր ընտրվել այս ընտրատարածքից: Տոնոյանը դեռևս անցյալ տարի հայտարարել էր, որ մտադիր չէ պատգամավորի թեկնածու առաջադրվել, և, ըստ որոշ տեղեկությունների, նրա և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները բավական լարված էին: Եթե ԲՀԿ-ն որոշել է առաջադրել Տոնոյանին, կնշանակի այդ հարաբերությունները կարգավորվել են: