Նիկարագուան ներկայացնող հայտնի գերծանրքաշային բռնցքամարտիկ Էվանս Քուինը մարդ է գնդակահարել,- տեղեկացնում է BoxingScene-ը: Դեպքը տեղի է ունեցել Բլուֆիլդսի ռեստորաններից մեկում, երբ 28-ամյա բռնցքամարտիկն այնտեղ ճաշելիս է եղել: Քուինը մոտեցել է ոմն Ռաուլ Բենետայի եւ 8 գնդակ արձակել նրա վրա: Տուժողը փորձել է փախչել` պատսպարվելով ռեստորանի խոհանոցում, սակայն արդեն ծանր վիրավորված է եղել: Ռաուլին հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց մահացել է: Վարկած կա, ըստ որի` տուժողը, իբր, նախկինում կրակել է բռնցքամարտիկի հորաքրոջ որդու վրա: Ավելացնենք, որ իր վերջին մենամարտի ժամանակ Էվանսը նոկաուտով պարտվել է ամերիկացի Սեթ Միտչելլոյին, իսկ մինչ այդ էլ կրկին անհաջողության էր մատնվել Սերգեյ Լյախովիչի եւ Կալի Միխենի հետ մենամարտերում:
Բռնցքամարտիկ Էվանս Քուինը մարդ է գնդակահարել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ