ՕԵԿ-ի տեսակետը մեկն է՝ պարտադիրը պետք է հանվի. Հ. Բիշարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսելով Կառավարության նոր առաջարկի մասին, որով ենթադրվում է պարտադիր պահումներ կատարել միայն պետական ապարատում աշխատողներից, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ դա պետք է լինի բոլորի համար:

«Եթե ընդունում ենք օրենք, դա պետք է լինի բոլորի համար, եթե որոշակի քանակի համար է այս օրենքը գործելու, կոնկրետ իմ համար դա անընդունելի է»,-նկատեց պատգամավորը:

Նրա խոսքով, ՕԵԿ-ի տեսակետը մեկն է՝ պարտադիրը պետք է հանվի, դիմում պետք է գրեն նրանք, ովքեր ուզում են, որ իրենցից պահումներ արվեն:

«Մենք ունենք ահազանգեր, որ համաապատասխան ղեկավարները կանչում են աշխատակցիներին ու ասում են՝ անպայման պետք է դիմում գրեք, քանի որ իմ անձի ու ձեր աշխատանքի խնդիրն է, շատերը համոզվում են: Բայց սա լուծում չէ, պետք է հստակ հարաբերությունները պարզվեցեն, որ չլինի մի մարդ, որին ստիպեն գումար պահել՛՛,-եզրափակեց Հեղինե Բիշարյանը:




Լրահոս