Չենք լռելու. Գիշերային շինարարությունը խախտել է Մարգարյան ծննդատան անդորրը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ուշ երեկոյան Մաշտոցի այգում կրկին շինարարությունը վերսկսել է։ Մաշտոցի այգու հարևանությամբ գտնվող Մարգարյան ծննդատանը գտնվող նորածինների և մայրերի քունը խախտվել է Մաշտոցի պուրակում գիշերը տեղի ունեցած շինարարության պատճառով: Այս մասին ծննդատանն այս գիշեր հերթապահած բժիշկներից մեկը հայտնել է “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությանը, որը նաև գիշերն իրականացված շինաշխատանքների վերաբերյալ տեսանյութ է տարածել:Նախաձեռնությունը նաև դիմում է պատկան մարմիններին` ծննդատան գիշերային անդորրը խախտած շինարարական կազմակերպությանը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: 




Լրահոս