Բնապահպանները Երեւանի քաղաքապետարանին առաջարկում են Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող Մաշտոցի այգում կառուցվող կրպակները տեղափոխել նախկին “Ձկան խանութի” հարակից գետնանցում։ Ակտիվիստ բնապահպանների ներկայացուցիչ Մերի Խաչատյանին վրդովեցնում է այն հանգամանքը, որ քաղաքապետը հանրային քննարկումներ չի անցկացնում այս հարցի շուրջ:Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, չնայած շատ հավանեց առաջարկը բայց տեղեկացրեց, որ այդ փակ կրպակները եւս սեփականատերեր ունեն:Լեւոն Իգիթյանը, չնայած տասնօրյա քաղաքացիական շարժմանը, դեռ չի եղել այգում եւ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այգին չի վնասվում շինարարությունից: Հարցին, թե նա արդյոք տեսել է թե ինչպես է բետոնապատված ծառերի շուրջը, նա պատասխանեց. “Ինչ գործ ունեմ գնամ այնտեղ”։Ճարտարապետը վստահեցրեց, որ ամեն ինչ ժամանակավոր է: “Աբովյան փողոցը միշտ կարևոր է եղել մեզ համար: Կա “Հին Երևան” ծրագիր, որը եղանակները տաքանալուն պես աշխատանքները սկսվելու է”,- ասաց նա եւ վստահեցրեց որ առավելագույնը երկու տարի հետո այդ կրպակները հանվելու են:Բնապահպան Կարինե Դանիելյանը, ով այս օրեի ընթացքում մի քանի անգամ խոսել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ասաց, որ ինքը կռիվ չունի քաղաքապետի հետ: “Իմ կռիվը քաղաքապետի շրջապատի հետ է: Նրան լուծման այլ տարբերակ չեն թողել: Աբովյան փողոցի տարածքները կրպակատերերին տրվել է սեփականության իրավունքով: Դա հանելը իրոք դժվար էր: Ես հույս ունեմ, որ ուրիշ լուծում կգտնեմ” ,-ասաց բնապահպանը:
Բնապահպաններն առաջարկում են կրպակները տեղափոխել Ձկան խանութի հարակից գետնանցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ