
Փետրվարի 20-ի գիշերը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Քաջարան քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արման Գ.-ին, որի վարած Ֆոլսքվագեն մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է 20 լիտրանոց 4 տարա` 80 լիտր դիզելային վառելիքով:Պարզվել է, որ Արման Գ.-ն վառելիքը գողացել է նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից:Կատարվում է քննություն: