Հայաստան է ժամանել Ընդհանուր Մենամարտերի Հայաստանի քառակի չեմպիոն, ProFC առաջին մրցաշարի հաղթող, ջիու – ջիցու մարզաձևի Հայաստանի չեմպիոն, ProFC – 5 մրցաշարի հաղթող Նվեր Մեսրոպյանը:
Մարզիկը Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքում ProFC վարկածով 93 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն: Արմֆայթինգ Ֆեդերացիայում մարզումներից հետո, հարցազրույցի ժամանակ Ն. Մեսրոպյանը նշեց, որ Հայաստան ժամանելու միակ նպատակը հուլիսի 13 –ին կայանալիք ArmFC – 13-րդ մրցաշարին մասնակցելն է…
Բավականին երկար ժամանակ է, ինչ ոչ մի մենամարտի չեմ մասնակցել, իսկ ես հայտարարել էի, որ ցանկություն ունեմ վերադառնալ մեծ սպորտ և հանդես գալ Հայաստանի եռագույնի ներքո և ի ուրախություն ինձ, առաջիկա մենամարտս լինելու է Հայաստանում` հուլիսի 13 –ին: Շատ լավ մարզավիճակում եմ և հուլիսի 13 – ին երկրպագուներիս չեմ հիասթափեցնի: ArmFC-13-րդ մրցաշարից հետո կմեկնեմ Մոսկվա և այնտեղ էլ կշարունակեմ մարզումներս»,-ասաց Նվեր Մեսրոպյանը: Իսկ հարցազրույցի վերջում Նվերն իր մրցակցին մաղթեց առանց վնասվածքների մենամարտ, իսկ Արմֆայթինգ ֆեդերացիայի մարզիկներին` հաղթանակ: