165 իտալացի տուժել է նարնջակռվի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Իվրեա քաղաքում կայացած նարնջակռվի ժամանակ ցիտրուսներից վնասվածքներ է ստացել 165 մարդ,- հայտնում է Videopiemonte: Տուժածներից 152-ին օգնություն են ցույց տվել հենց տեղում`շարժական բժշկական կենտրոններում: Տուժածներից 13 մարդ հոսպիտալացվել է: Երկուշաբթի` փետրվարի 20-ին, Իտալիայի Իվրեա քաղաքի փողոցներ` նարնջակռվին մասնակցելու էր դուրս եկել մոտ 35 հազար մարդ:Այս մրցույթին մասնակցում է 9 թիմ: Կարնավալը տեւում է 3 օր: 2012 թ. այն մեկնարկել է կիրակի` փետրվարի 19-ին, եւ կավարտվի երեքշաբթի` փետրվարի 21-ին:




Լրահոս