Մյուս տարի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ը խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց.

«Էլ.ցանցերը վարկ են վերցնում, մենք վճարում ենք իրենց վերցրած վարկը, պայմանագրով նախատեսված է, որ ընկերությունը պետք է ունենա 8% շահույթ, բայց ընկերությունը պահանջում է 14% շահույթ: Չի՞ կարելի այնպես անել, որ մի քիչ էլ տնտեսվարող սյուբեկտը տուժի, ոչ թե միայն սպառողը: Էլ ցանցերը շահույթով աշխատող ձեռնարկություն է, բայց այս պահին ֆինանսական ճեղքվածք է առաջացել, որը փակելու է ժողովուրդը, ուզում եմ իմանալ, եթե այդ ֆինանսական ճեղքվածքը փակվի, այդ գումարները փոխհատուցվելո՞ւ են, հնարավո՞ր է կրկին էլեկտրաէներգայի գինը նվազի»,- հարցեր Մարգարյանը: 

Պատասխանելով հարցին՝ Նազարյանը նշեց, թե հնարավոր է, որ հետագայում գնի նվազում լինի.«Եթե մենք չունենանք այլ գործոններով պայմանավորված խնդիրները, մասնավորապես՝ դոլար դրամ փոխարժեքով պայմանավորված` ապա հնարավոր է, որ գնի նվազում լինի»:

Նազարյանը հավաստեց, որ այն վարկային պարտավորությունները, որոնք առկա են այս տարի չեն լինելու.«Եթե չունենանք շահագործման պայմանների և դրանով պայմանավորված այլ նյութական արժեքների գների բարձրացում, ապա գների վերանայում կլինի, միգուցե գինը իջնի»,- ասաց Նազարյանը:

Ապա պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցին, թե որքանով է հավանական այդ «եթե»-ն, Նազարյանը պաըասխանեց, որ մյուս տարի սպառողների համար գնի բարձրացում չենք ունենալու: «Գինը կմնա նույնը, չի բացառվում, որ կնվազի, բայց վստահաբար չեմ կարող ասել, որ չի նվազի, բայց վստահաբար չի թանկանա, ամենաշատը ես կուրախանամ, որ նվազի»,-եզրափակեց նա:




Լրահոս