Քննադատության թիրախը պետք է լինի «Հանրապետական» մեծամասնությունը. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ սակագների անընդհատ բարձրացումը չի կարող որևէ մեկին բավարարել:

Արդեն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հարց տալու ժամանակ  նախ ողջունեց Հերմինե Նաղդալյանի քննադատությունը: «Բայց թիրախը սխալ է ընտրված, տիկին Նաղդալյան, առաջին հերթին այդ քննադատության թիրախը պետք է լինի «Հանրապետական» մեծամասնությունը, որը թույլ է տվել այս խնդիրները, այստեղ Ռոբերտ Նազարյանն անելիք չունի», – նշեց նա:

Նաղդալյանը տեղից արձագանքեց. «Ես ձեզ պես պատգամավոր եմ և իրավունք ունեմ ինքս ավելի լավ որոշելու, թե որ թիրախն է ավելի լավ»:

Զուրաբյանն, անդրադառնալով  թանկացման համար Նազարյանի բերած պատճառաբանությանը, թե 88 օր ուշացրել է ատոմակայանի աշխատանքը, սակավաջրության տարի է եղել, Հայաստան-Իրան գիծ պետք է կառուցվի ու ներդրումային ծրագիրն աճել է, Զուրաբյանը զարմանում է:  «Պետք է ընդունել, որ դրանք ֆորսմաժորային իրավիճակներ չեն, ցանկացած ձեռնարկություն սա պետք է հաշվի առներ: Վարկի արտոնյալ ժամկետի ավարտ եք ասում, կներեք՝ սա ի՞նչ է նշանակում, մարդիկ գիտեն չէ՞, որ երեք տարի արտոնկալ ժամկետում են գտնվում, հետո ավարտվելու է»:

Ռոբերտ Նազարյանն արձագանքեց, որ ատոմականը, եղել է ժամանակ, որ իր պլանային կանգառներից հետո մի քանի օր ուշ կամ շուտ է մտել ցանց:




Լրահոս