ՀԷՑ-ի արածը լկտիություն է. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԷՑ-ը 13.3 միլիարդ դրամի շահույթ ունի, իսկ ՀԷՑ-ի վնասը կլորացված կազմում է 6 միլիարդ։

«Այդ երկուսը զայմա զաչոտ արեք, պրծեք: Շահույթի կեսը տալիս եք ճեղքվածքին, հարցը լուծվում է, ամբողջ երկիրը իրար եք խառնել»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:

Պատգամավորը նշեց,  որ համաձայն է Ռոբետ Նազարյանի այն հայտարարության հետ, թե մասնագետը պետք է բարձր վճարվի. «Մասնագետը պետք է ավելի վճարվի, քան ադմինաստարատորը, եթե մենք էներգոհամակարգում չորս կամ հինգ լավ մասնագետ ունենք, նրանց բամբակի մեջ պետք է պահենք: Ինչքան թանկացնում ենք էլեկտրաէնեգինան, այնքան գնորդները պակասում են, սա հանգեցնելու է նրան, որ հետո էլեկտրաէներգին կրկին թանկացնելու են, որովհետև մուծողները քիչ են, սա սատանայի օղակ է»:

Մանուկյանը նկատեց, որ մտնում ենք մի աննորմալ ցիկլի մեջ, որի արդյուքում տուժում է քաղաքացին. «Կորցնում ենք այն քաղաքացուն, որը պետք է վճարի, կամ նա վճարում է, կամ թողնում գնում է երկրից: Այսինքն և՛ տնտեսագիտական, և՛ քաղաքագիտական հաշվարկի արդյունքում թանկացումը բերում է միայն ու միայն ճգնաժամի, ու սա այն դեպքում, երբ այդ անիծյալ քսան միլիարդը կարելի էր կորուստ չհաշվել»:

Մանուկյանի հավաստմամբ՝ ՀԷՑ-ը չափն անցել է. «ՀԷՑ-ի արածը, կներեք արտահայտությանս, լկտիություն է: Եթե մեր երկրում երեսունվեց տոկոս աղքատության ցուցանիշ կա, ժողվուրդը չի դիմանալու այդ թանկացումներին», – հայտարարեց նա:




Լրահոս