Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն արդեն կողմնորոշվել է Չիլիի հետ խաղում հավաքականի կազմի հարցում: Սակայն մարզիչը դեռ չի ցանկանում այդ մասին բարձրաձայնել, քանի որ մտածում է՝ դա կարող է ազդել թիմի պատրաստվածության վրա:
«Այդպիսի պարտությունից հետո ես անհանգստացա էի, սակայն հիմա տեսնում եմ, որ ֆուտբոլիստները նորմալ վիճակում են գտնվում: Պարզ է, որ հիասթափությունը միանգամից չէր կարող անցնել:
Ես արդեն կողմնորոշվել եմ Չիլիի դեմ խաղում հավաքականի կազմի մասին, բայց այդ մասին նախօրոք չեմ ասի: Եթե դա հիմա ասեմ, դա կարող է փոխել թիմում տիրող իրավիճակը», – փոխանցում է նրա խոսքերը goal.com-ը: