Կիմամիջին քաշային կարգում UFC չեմպիոն Ջոն Ջոնսը (20-1) մեկնաբանել է Ալեքսանդր Գուստաֆսոնի (16-2) հետ ձգձգվող մենամարտը:
«Սկզբից էլ ես կռահեցի, որ այդ կերպ UFC-ն ճնշում է գործադրում ինձ վրա: Նրանք հայտարարեցին մենամարտի մասին մինչ իմ համաձայնություն տալը, որպեսզի երկրպագուները պնդեն այդ մենամարտի անցկացման անհրաժեշտությունը:
Այդ պահին ես ոչ միայն չէի ստորագրել պայմանագիրը, այլ նաև տեղյակ չէր մենամարտի անցկացման ժամկետի մասին: Կարծում եմ՝ դա ոչ պրոֆեսիոնալ էր, կեղտոտ խաղ»,-նշել է Ջոնսը՝ հավելելով, որ դիտավորյալ սպասել է 2 շաբաթ, որպեսզի երկրպագուներն իրեն վախկոտ անվանեն, իսկ հետո եկել և ստորագրել է պայմանագիրը: