ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք աստիճանաբար պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին»:

Ռուբեն Թովմասյան

Մինչ կոմունիստները մեկ-երկու, մեկ-երկու կանեն, մյուսները, մեկ-երկու-երեք-չորս անելով, կհաղթեն ընտրություններում: Մեծ կոմունիստը հավանաբար մոռացել է, որ ընտրություններին աստիճանաբար պատրաստվում են քվեարկությունից ոչ թե երեք ամիս, այլ առնվազն  երեք տարի առաջ: Իսկ դասական քաղաքագիտության մեջ` ընտրության հենց հաջորդ օրվանից: Բայց եթե կոմունիստներն ընտրություններին մասնակցում են ընդամենը սպորտային հետաքրքրությունից դրդված` կարեւորելով միայն մասնակցությունը, դա այլ հարց է: Այս դեպքում արժե աստիճանաբար նախապատրաստվել, միեւնույն է, ելքը կանխորոշված է ի սկզբանե:    




Լրահոս