ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանց «Եվրատեսիլ»-ի կարծես քուն չունենք: Ամեն օր շահարկվում է գնալ-չգնալու հրացը: Իսկ Հանրային հեռուստաընկերության խորհուրդը շարունակում է լռել: Տարբեր կայքերում երիտասարդները խմբեր են ստեղծել, իրենց թեկնածուներին են առաջադրում, քվեարկություններ ու բանավեճեր են կազմակերպում: «Դորիանս» խումբն էլ նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել, որով էլ հենց կցանկանար մասնակցել մրցույթին: Լուրեր շրջանառվեցին, թե Ռազմիկ Ամյանին են ուղարկելու, չնայած նրա պրոդյուսերը շատ հստակ ասաց, որ նույնիսկ եթե առաջարկ ստանան, կմերժեն: Հետո սկսեցին պնդել, որ Թաթան է գնալու, ի դեպ, նրա պրոդյուսերն էլ` Գրիգոր Նազարյանը, նշեց, որ դեռ նման որոշում չկա, ու Թաթան էլ այս պահին քաղաքում չէ: Հիմա էլ հերթը Արսեն Գրիգորյանինն է, ով շատ հստակ ասել է. «Հայաստանը չպետք է մասնակցի Ադրբեջանում կայանալիք մրցույթին: Ադրբեջանն ո՞վ դարձավ, որ Հայաստանը գնա ու իր մոտ «Եվրատեսիլ»-ի մասնակցի: Իրենք հաստատ չէին մասնակցի մեզ մոտ»: Երգիչն իր մասնակցությունը նույնպես բացառում է, չի գնա ու վերջ:
Ի դեպ, արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի տոմսերը վաճառքի կհանվեն փետրվարի 28-ից: Հիշեցնենք, որ մրցույթի առաջին երկու  կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 22-ին եւ 24-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 26-ին: Ցանկացողները հնարավորություն կունենան տոմսերը պատվիրել համացանցով: Խորհուրդ կտանք չշտապել, շատ հնարավոր է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի մասնակցությունից:




Լրահոս