Ռուս պատգամավորների մոտ հարբած «դեբոշների» համաճարակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը կոպտորեն խախտել է հասարակական կարգն ինքնաթիռում թռիչքի ժամանակ: Այսպիսի հետևության է հանգել Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից իրականացված նախնական հետաքննությունը: Մին-Վոդի քաղաքից վերադառնալիս Խինշտեյնը վեճ է հրահրել ինքնաթիռի անձնակազմի հետ:

Դեպքը տեղի է ունեցել 2014թ.-ի մայիսի 29-ին: Նախնական տվյալների համաձայն, Խինշտեյնը գտնվել է խիստ հարբած վիճակում: Թռիչքի և վայրէջքի ժամանակ պատգամավորը հրաժարվել է զբաղեցնել իր տեղը և կապել ամրագոտին: Նա կանգնել է միջանցքում և հայհոյել բիզնես կարգի ուղևորներին: Պատգամավորն աշխատանքից հեռացմամբ է սպառնացել ուղեկցորդուհուն: Նա խոչընդոտել է անձնակազմի բնականոն աշխատանքը և բոլորին զգուշացրել, որ «իր հետ վտանգավոր է գործ ունենլ»:

Բիզնես կարգի ուղևորները Խինշտեյնի գործողություները ֆիքսել են իրենց բջջայիններով: Օդանավի անձնակազմը տեղեկացրել է Շերեմետևո օդանավակայանի ծառայություններին չվերթի ուղևորներից մեկի հակաօրինական արարքների մասին:

Հիշեցնենք, որ վերջերս ինքնաթիռում հարբած «դեբոշ» էր սարքել մեկ այլ պատգամավոր` իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունից Վադիմ Բուլավինովը:

o_968137-600x450




Լրահոս