ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ինքն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին: Հակոբյանն ասաց, որ առաջիկա օրերին ներկայացնելու է իր դիմումը: Նա նաեւ նշեց, որ նախորդ ընտրություններից առաջ ներկայացել էր որպես անկուսակցական եւ այս տարիներին պահել որեւէ կուսակցության չանդամագրվելու խոստումը: «Նոր ընտրություններից առաջ կանդամագրվեմ ՀՀԿ-ին ու հասարակությանը կներկայանամ որպես ՀՀԿ-ական»,-ասաց Հակոբյանը: Իսկ հատկապես ՀՀԿ-ին անդամագրվելը նա մեկնաբանեց այս տարիներին այդ խմբակցության հետ իր համագործակցությամբ: Հակոբյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել թիվ 41 ընտրատարածքում, որտեղից եւ ընտրվել է ժամանակին` «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ:




Լրահոս