ՀԵՌԱՑՐԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին աշխատանքից հեռացրել են: Ավելին, վերջերս նա գործուղում անվան տակ մեկնել է Կիեւ: Ըստ լուրերի` քաղաքացիական ավիացիայի վարչության պետ է նշանակվելու ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի փեսան: Մի քանի օր շարունակ փորձեցինք կապվել Մովսիսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի է: Զրուցեցինք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանի հետ: «Ես նման տեղեկություն չունեմ, ճիշտ է, պարոն Մովսիսյանն էլ գործուղման մեջ ա, իսկ ինձ նման տեղեկություն չի հասել: Երկուշաբթի օրը Մովսիսյանն աշխատանքի է գալու»,-եզրափակեց Հակոբյանը: Սպասենք մինչեւ երկուշաբթի:




Լրահոս