Գ. Սահակյանի օգնականների եւ խորհրդականների թիվն անցնում է տրամաբանական սահմանները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի օգնականների, խորհրդականների ու ռեֆերենտների թիվն անցնում է տրամաբանական սահմանները, ճիշտ այնքան, որքան Գալուստ Գրիգորիչի արտահայտած մտքերում:

Եվ այսպես, Գրիգորիչն ունի 7 խորհրդական, 6 օգնական, 4 ռեֆերենտ:  Տեղի ունեցածին մեծ ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մեկ հանգամանք. այդ անձինք հսկա աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, բայց որեւէ գործունեություն չեն ծավալում, ընդհակառակը՝ օրերով նրանց աշխատասենյակների դռները փակ են լինում:

Չնայած, հանուն արդարության, պետք է նշենք, որ այս հարցում Գ.Սահակյանի մեղավորությունն այնքան էլ մեծ չէ. նա պատկառելի ժառանգություն է ստացել իր նախորդից՝ Հովիկ Աբրահամյանից, եւ իր հերթին երկու հոգով ավելացրել այդ թիվը, այնտեղ տեղավորելով իր վստահելիներին:

Ի դեպ, այդպես են վարվել նաեւ նրա նախորդները»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս