ՕԵԿ-ը չի քայքայվել. փոխնախագահը հակառակն է ասում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հավաստիացրեց, որ ընդդիմություն դառնալուց հետո իրենց կուսակցության անդամների թիվն ավելացել է:

Ավելին, ըստ ԱԺ պատգամավորի կուսակցությունը ընդդիմադիր դաշտում ավելի ակտիվ է սկսել իրեն դրսևորել, մասնավորապես քառյակի հետ լայնորեն քննարկվել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների խնդիրը: Ընդդիմադիր դառնալուց հետո ՕԵԿ-ը նաև գտնում է, որ պարտադիրը կամավորության սկզբունքով պետք է գործի, իսկ այն քաղաքացիները, ովքեր կողմ կլինեն կուտակայինին, նրանց էլ պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որ իրենց գումարները չեն փոշիանա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս