Շրջանառության հարկի մասին օրենքով ցանկանում են մեծացնել շահութաբերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին  հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և խնդրեց, որ վերջինս պարզաբանի, թե ինչու են արտոնություններ սահմանում առք և վաճառքով զբաղվող կազմակերպությունների համար:

«Դուք գիտեք, որ «քառյակը» կառավարությանը ներկայացրել է պահանջների ցանկ, որտեղ պահանջներից մեկը վերաբերում է հենց շրջանառության հարկին: «Քառյակն» իր առաջարկով կառավարությունից պահանջում էր առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը»,- թվարկեց Զուրաբյանը:

Պատասխանելով հարցին՝ Միրումյանն ասաց, որ առք և վաճառքի ոլորտում շահութաբերությունը էականաորեն քիչ է. «Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություն անելով՝ ցանկանում ենք արտոնություններ տալ նրանց և մեծացնել շահութաբերությունը»,- ասաց Միրումյանը:




Լրահոս