Ռեփեր Pitbull-ը գիտական աստիճան է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեպեր Pitbull-ը պատվո գիտական աստիճան է ստացել աղքատ շրջանների կրթությանն իր ավանդը բերելու համար:

33-ամյա կատարողին հանձնել են նրա հարազատ Մայամիի Doral քոլեջի դիպլոմը: Այդ պատվին ռեփերն արժանացել է իր բարեգործական գործունեյության համար:

«Ես հիշում եմ, որ ինձ դպրոցից հեռացրին այն բանի համար, որ ես վատ թաղամասից էի, – հիշում է Pitbull-ը: – Այդ պատճառով ուզում եմ, որ այն թաղամասի երեխաները, ուր ես մեծացել եմ, լավ դպրոցներ ունենան: Ահա թե ինչու է ստեղծվել Doral ակադեմիան, և ինչու եմ ես օգնել հիմնել սպորտի և մենեջմենթի ակադեմիա իմ շրջանում: Դրանք դպրոցներ են, որոնք երեխաներին ընտրության հնարավորություն կտան, այն երեխաներին, որոնց շարքերում ես եմ եղել, նրանց, ում պետք է մեկը, ով կոգևորի նրանց հավատալ սեփական ուժերին»:

Ռեփերը ցանցում է տեղադրել իր լուսանկարը՝ դիպլոմը ձեռքին, և գրառում արել. «Նրանց համար, ով չէր հավատում»:




Լրահոս