Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրում հունիսի 19-ին հանդիպել էին C խմբի առաջատարներ Կոլումբիայի և Կոտ դ՛Իվուարի հավաքականները: Խաղի առաջին 45 րոպեներին գոլ այդպես էլ չգրանցվեց:
Երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կոլումբիայի ֆուտբոլիստ Ռոդրիգեսը, իսկ 6 րոպե անց կոլումբացիների հաջողությունը կրկնապատկեց Կինտերոն` 2:0:
73-րդ րոպեին Ժերաինյոն կրճատեց հաշվի տարբերությունը: Այս հաղթանակից հետո Կոլումբիան 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
ԱԱ-2014, C խումբ, երկրորդ տուր
Կոլումբիա – Կոտ դ՛Իվուար՝ 2:1
Ռոդրիգես, 64, Կինտերո, 70- Ժերաինյո, 73