2014թ. ծրագրով` Երևանում տեղադրվել է հայտարարությունների 100 նոր ցուցատախտակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի բոլոր վարչական շրջաններում ինչպես նախորդ տարի, այս տարի ևս շարունակվեցին հայտարարությունների նոր, երևանյան ձևավորման ընդհանուր ոճին համահունչ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Նախատեսված բոլոր ցուցատախտակներն արդեն տեղադրված են:

Պարբերաբար գույքագրվում և թարմացվում են նաև նախկինում տեղադրված ցուցատախտակները: Արդեն 25 ցուցատախտակ է ներկվել և պատշաճ տեսքի բերվել:

Կարևորելով հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների թվի ավելացումը մայրաքաղաքում, երևանցիները նկատում են, որ դրանք մեծապես նպաստում են, որպեսզի անհայտ անձանց և կազմակերպությունների կողմից պատերին և հենասյուներին փակցվող տարաբնույթ հայտարարությունները փակցվեն բացառապես դրանց համար նախատեսված ցուցատախտակներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս