ՀՀԿ երիտասարդների ուխտագնացությունը Սպիտակավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1987 թվականի հունիսի 17-ին Գարեգին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել և ամփոփվել է Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այս օրերին ավանդաբար ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամներն այցելություններ են իրականացնում Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ հայի անմահ հիշատակին։ Հունիսի 17-ին, ինչպես ամեն տարի, ՀՀԿ ԵԿ անդամները Սպիտակավորում էին՝ ոգեկոչելու պետական-քաղաքական գործչի հիշատակը։

Հունիսի 20-ին ևս երիտասարդ հանրապետականների մի խումբ այցելեց նժդեհյան ուխտատեղի։ Ոտքով հաղթահարելով Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր ընկած ճանապարհը՝ երիտասարդ հանրապետականները մաքրել են եկեղեցու տարածքը, ծաղիկներ դրել Նժդեհի տապանաքարին։ Հենց Սպիտակավորում ՀՀԿ շարքերը նոր համալրած երիտասարդներն առավել մանրամասն ծանոթացել են Նժդեհի կենսագրությանը, գաղափարախոսությանն ու գործունեությանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս