ԶԲԱՂՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին աշխատանքից հեռացրել են: Վերջինս Կիեւում էր գտնվում եւ հիմա արդեն վերադարձել է: Փորձեցինք անձամբ նրանից պարզել իր ապագային վերաբերվող հարցերը.
-Պարո՛ն Մովսիսյան, Ձեզ առնչվող հարցին պատասխանել էր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը` ասելով, որ գործուղման մեջ եք, եւ ինքն այլ տեղեկություն չունի:
-Մամուլի քարտուղարի ու աշխատակազմի խոսքը բավարար չէ՞ր: Դե կարաք անձնապես խոսեք իմ հետ, բայց նենց բաների մասին խոսենք, որ կրկնություն չլինի, պարապ ժամանակի վատնում չլինի:
-Ո՞րն է պատճառը, որ լուրեր են պտտվում, թե Ձեզ աշխատանքից հեռացրել են:
-Դուք եք շրջանառել, Դուք պետք ա պատասխանեք, իմ  ժամանակը մի՛ զբաղեցրեք, պատասխան ստացել ես, ուրիշ հարց ունե՞ս, ասա՛, մի՛ զբաղեցրու: Հիմի Դուք պարապ եք, ես ասեցի` Ձեզ պատասխանել են (գոռում է), ես չեմ բարկանում, ես քեզ կոնկրետ ասում եմ, քեզ պատասխանել են, լրացուցիչ պատասխան ես ուզո՞ւմ, նպատակդ ո՞րն ա, բացատրի՛ ինձի: Ես Ձեզ անձնապես ոչ մի բան չեմ պատասխանի, իմ մամուլի քարտուղարի հե՛տ շփվեք:
Իսկ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից գրավոր տեղեկացրին.  «ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը փետրվարի 14-16 ընկած ժամանակահատվածում գտնվել է Կիեւում, իսկ փետրվարի 17-ին` Մոսկվայում»: Շարադրված է նաեւ, թե ինչ պարգեւներով է նա վերադարձել:




Լրահոս