«Անահիտ» անիմացիոն մուլտֆիլմը` աշնանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անահիտ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա աշնանը: Այս մասին տեղեկանում ենք հետարտադրական և պրոդյուսերական աշխատանքներով զբաղվող Sharm  Pictures-ից:

Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը, որի նկարահանման աշխատանքները սկսվել էին դեռևս 2010 թվականին, մեծ էկրան կբարձրանա 2014 թվականի աշնանը:

Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը և Խորեն Լևոնյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն է Էռնեստ Մուրադյանը: Կոմպոզիտորներն են՝ Արմեն Մարտիրոսյան և Վարդան Զադոյան:

Երևանյան պրեմիերայից հետո մուլտֆիլմը կցուցադրվի միջազգային փառատոններում:

444

7857

Anahit

 




Լրահոս