«Փարքինգ սիթի»-ի վաճառքի նախնական գին չի սահմանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է վաճառել ընկերությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ, հաշվի առնելով վերջին ժանանակշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ն ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, ընկերությունը հայտարարում է իր բաժնետոմսերի վաճառքի մասին:

Armlur.am-ի հետ զրույցում «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը հայտնեց, որ եթե հանրությունը կարծում է, թե իրենք գեշահույթ են հետապնդում, ապա իրենք պատրաստ են վաճառել ընկերությունը այն դեպքում, եթե իրենց ներդրումները հետ տրվեն:

«Մենք պատրաստ ենք վաճառել ընկերությունը ցանկացածին, ով պատրաստ է մեր ներդրումային ծախսերը վերադարձնել: Աճուրդի չենք հանելու, կազմակերպությունը վաճառվում է: Ցանկացած հետաքրքրված անձանց հետ պատրաստ ենք քննարկել, տեսնել ներդրումային ծախսերը: Եթե պատրաստ կլինեն ներդրումային ծախսերը վերադարձնել, կազմակերպության 100% բաժնեմասը կվաճառենք իրենց»,- ասաց ընկերության տնօրենը` հավելելով, որ նախնական գին՝ որպես այդպիսին, սահմանելու կարիք չկա, քանի որ այն կախված է միայն ներդրումային ծավալներից:

Տաթև Հարությունյան




Լրահոս