ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ եղբայրը չի նշանակվել ընտրություններ անցկացնելու համար, իմ եղբայրը նշանակվել է վարչական շրջանում աշխատանքներ կատարելու համար»:

Ռուբեն Սադոյան «Հրապարակ»

Օ՜յ, օ՜յ, օ՜յ, ի՜նչ օրինապահ քաղաքացի դուրս եկավ ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Մենք ինչպե՞ս կարող էինք մտածել, որ նրա եղբայրը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել այլ նպատակով: Դե իհարկե, Սադոյանի եղբայրը համայնքում պետք է միայն աղբ թափի, ձյուն մաքրի եւ մեկ-մեկ էլ տանիքները վերանորոգի: Սա է նրա հիմնական պարտականությունը: Այլ հարց է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ռուբեն Սադոյանին կրկին անհրաժեշտ կլինի վերընտրվել, ու նրա եղբայրն այդ ժամանակ կդառնա «քվե մուրացող» չինովնիկ: Հետաքրքիր է, թե այդ իրավիճակն ինչպես կարդարացնի Ռուբեն Սադոյանը:




Լրահոս